-
13.09.2023|
00:01
Օրհնիր, Քրիստոս Աստված մեր, հոգևոր օրհնությամբ Քո ծառաների կերակուրն ու ըմպելիքը և շնորհիր հոգևոր և մարմնավոր առողջություն, որպեսզի պարկեշտությամբ վայելելով այս մարմնավոր պետքերը, Քո բոլոր սրբերի հետ հաղորդ լինենք անանց բարիքներիդ և երկնքի արքայությանդ։
-
12.09.2023|
00:01
Ափս հպեի քղանցքիդ ճերմակ,
Հալվեի՜ն ցեղիս մեղքերը
բոլոր.
Անցնեիր կրկին իր մահճի
կողքով,
Ապրի՜ր` ասեիր:
-
11.09.2023|
00:01
Աղաղակեմ դեպ Քեզ, Տեր,
ու Դու լսես ինձ.
Այս շաբաթվա մեջ
Աղաղակեմ ու ասեմ Քեզ, Տեր,
Որ մեղքիս դուռը կրկին
չփակվեց...
-
10.09.2023|
00:01
Փառավորվիր, Հայր, որդիներիդ կյանքում.
Քեզ ենք հուսացած, Քեզ ենք կռթնած
-
09.09.2023|
00:01
Տուր մեզ, Տեր իմ վես, չմոռանալու,
որ մենք մեկ մարմին
ՈՒ մեկ հոգին ենք
Քո մարմնի հետ...
-
08.09.2023|
00:02
Բարերար Տեր, շնորհի՛ր, որ խաղաղությամբ անցնենք այս գիշերը, և մեղքերի ծանրությունից հոգնածներիս Քո ողորմությամբ հանգստացրու և արժանի արա հավիտենական հանգստին, բոլոր սրբերի հետ միասին։
-
07.09.2023|
00:01
Հանգստյան այս աղոթքը և աղաչանքը ընդունի՛ր, մարդասեր Աստված, Քո բարերար կամքի համաձայն, և մեր մեղքերին ու հանցանքներին թողություն շնորհիր, և Քեզ` փառք, իշխանություն և պատիվ հավիտյան։
-
06.09.2023|
00:01
Փա՜ռք Քեզ, ո՜վ Տեր, որ խաղաղությամբ մեզ այս օրը տվիր։
-
05.09.2023|
00:01
Ա՜խ երնեկ, երնեկ ունկս
քարացած առներ ձայնը Քո.
Ա՜խ երնեկ, երնեկ ճակատիս
հոգնած դիպչեր աջը Քո
-
04.09.2023|
00:01
Տեր Աստված մեր, երկրպագելով գոհություն կհայտնենք Քեզ` այս օրը խաղաղությամբ անցնելու համար։